Սիդնեյում հսկայական շնաձուկ են որսացել. տեսանյութ
Սիդնեյի ափերից մեկում հայտնաբերվել է ցանցի մեջ խճճված, հսկայական սպիտակ շնաձուկ. 2,5 մետրանոց անշունչ կենդանուն գտել են ափերը շնաձկներից պաշտպանող հատուկ ցանցում:
Այսպիսիք գործում են Ավստրայիայի մի քանի տասնյակ ափամերձ գոտիներում` որոշակիորեն պաշտպանելով մարդկանց շնաձկների հարձակումներից:
Վերջին տարիներին մի քանի անգամ շնաձկները հարձակվել են ափամերձ շրջաններում լողացող մարդկանց վրա: