Բաքու-2015. Հովհաննես Դավթյանը կպայքարի բրոնզե մեդալի համար. ուղիղ միացում
Բաքվի Եվրոպական խաղերում ընթանում են ձյուդոյի մրցումները, որին այսօր մասնակցում էին Հայաստանի երկու ձյուդոիստ:
52 կգ քաշային կարգի կանանց պայքարում Հայաստանը ներկայացնող Ժաննա Ստանկևիչը 0:2 հաշվով 1/16 եզրափակիչում պարտվեց բրիտանացի Քելի Էդվարդսին
Տղամարդկանց 60 կգ քաշային կարգում Հովհաննես Դավթյանը 1/8 եզրափակիչում 2:1 հաշվով հաղթեց Մատիազ Տրբովիչին, ընդ որում, հաղթական միավորը մեր ձյուդոիստը նվաճեց ոսկե ժամանակում:
Սակայն քառորդ եզրափակիչում Հովհաննես Դավթյանը իսպանացի Ֆրանցիսկո Գարիգոսին պարտվեց շիդոյով (զգուշացմամբ) և այժմ կպայքարի բրոնզե մեդալի համար: