Հունիսի 25-ին, ժամը 11.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գալշոյան փողոցի թիվ 30 շենքի բնակարաններից մեկի բնակիչը կորցրել է դռան բանալին, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հունիսի 25-ին, ժամը 08.59-ին ահազանգ է ստացվել, որ Մայիսի 9 փողոցի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: