Արցախի ԱՀԿ. «Մենք Արցախում միանում ենք ձեր արդար պահանջներին». Aravot.am
Արցախի հանրապետական կուսակցության ստեղծման նախաձեռնողական խմբի համանախագահողների հայտարարությունը` Հայաստանում անցկացվող բողոքի ցույցերի վերաբերյալ.
Հատուկ ուշադրությամբ և ոգեվորությամբ հետևում ենք Հայաստանում անցկացվող «Ոչ թալանին» բողոքական ակցիային: Արցախի հանրապետական կուսակցության ստեղծման նախաձեռնողական խմբի անունից մեր խորին գոհունակությունն ենք հայտնում ձեր ակցիային` ուղղված Հայաստանի էներգետիկայի բնագավառի սպառողական գնային քաղաքականության ձևավորման մեջ արդարության վերականգնմանը:
Մենք Արցախում միանում ենք ձեր արդար պահանջներին և հույս հայտնում, որ ձեր խաղաղ ցույցերը խթան կհանդիսանան արդարության ու քաղաքացիական հասարակության կառուցման գործում մեր ժողովրդի ինքնագիտակցության բարձրացման համար և կբերեն մեր ժողովրդի միասնականությանը:
Մանրամասներն` [url=http://www.aravot.am/2015/06/24/585862/]այստեղ[/url]