ԱՄՆ-ն 6 տարի գաղտնալսել է Ֆրանսիայի 3 նախագահների հեռախոսազրույցները
Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության գործակալությունը 2006-2012թթ-ի ընթացքում գաղտնալսել է Ֆրանսիայի նախագահներից Ժակ Շիրակի, Նիկոլա Սարկոզիի, Ֆրանսուա Օլանդի, ինչպես նաև նրանց մերձավոր շրջապատի հեռախոսազրույցները և հետևել նամակագրությանը, տեղեկացնում է Wikileaks-ը:
Ըստ այդմ` Սարկոզին ցանկացել է պաղեստինա-իսրայելական խաղաղ բանակցությունները վարել առանց Միացյալ Նահանգների, իսկ Օլանդը դեռևս 2012թ-ին գերմանացի գործընկերների հետ քննարկել է եվրոյի գոտուց Հունաստանի հնարավոր բացառումը: