Սիրիայում իսլամիստները խաչել են 2 երեխայի
                        Սիրիայում ՙԻսլամական պետություն՚  խմբավորման զինյալները խաչել են 2 երեխայի՝ Ռամադանի կանոնները չպահպանելու համար: Անչափահասները սպանվել են Մայադին քաղաքում, որը վերահսկում են իսլամիստները: 
Իրավապահների տվյալներով՝ երեխաների պարանոցներին փակցված են եղել գրություններ, համաձայն որոնց՝ նրանց խաչել են: ՙՀավանաբար, երեխաներին բռնացրել են ուտելու պահին՚,-հայտնում է Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան ընկերությունը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

