211652_close_icon
views-count797 դիտում article-date 13:58 24-06-2015

Հողամասում դրված մետաղական բակի տակից զենք-զինամթերք է հայտնաբերվել

Ոստիկանության Գուգարքի բաժին է զանգահարել 1952 թ. ծնված Հրաչիկ Հ.-ն և հայտնել, որ Արջուտ գյուղում գտնվող իրենց տանը կից հողամասում դրված մետաղական բակի տակից կինը զինամթերք է հայտնաբերել: Մեկնած օպերատիվ խմբին Հրաչիկ Հ.-ն ներկայացրել է ինքնաշեն ատրճանակ` պահունակով, «ՌԳԴ» տիպի 2 և «Ֆ-1» տիպի 1 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, նռնակի պայթուցիչի 1 դետալ, 5.6 մմ տրամաչափի 75 փամփուշտ և ռադիոկապ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր