4368 դիտում
10:50 24-06-2015
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել
2015թ. հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակումները, տեսագրությունները, ինչպես նաև Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի գրությունը ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության կողմից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` համապատասխան ընթացք տալու համար: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները շարունակում են երեկվանից սկսած նստացույցը և խոստանում չհեռանալ, մինչեւ օրենքը չկասեցվի: Բարեբախտաբար ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ չեն եղել և գիշերը խաղաղ է անցել, իսկ լուսաբացին մաքրեցին փողոցները, որոնց միացան նաեւ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը և Թևան Պողոսյանը:
ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հայտարարեց, որ դեռևս հատուկ գործողությունների չեն դիմի, քանի որ այս պահի դրությամբ սադրանքներ չկան և հավաքը խաղաղ բնույթ է կրում, բայցևայնպես, հիշեցրեց, որ ցուցարարները ճիշտ ճանապարհ չեն ընտրել, քանի որ հավաքի պատճառով կաթվածահար է լինում տվյալ հատվածի երթևեկությունը:
Նմանատիպ նյութեր
3192 դիտում
16:31 21-10-2016
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել
4350 դիտում
20:57 21-06-2019
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել
2420 դիտում
19:45 24-03-2020
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել
Այս բաժնից
1024 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
649 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
637 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար