Սերխիո Ռամոսը սկսել է անգլերեն լեզու պարապել
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է կարիերան շարունակել Անգլիայում:
29-ամյա իսպանացին դեռևս երկու ամիս առաջ Լոնդոնում բանակցություններ է վարել «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչների հետ:
Նշվում է, որ Ռամոսը ակտիվ կերպով անգլերեն լեզու է սովորում: Ոչ պաշտոնական տվյալներով, իսպանացի պաշտպանի տրանսֆերային արժեքը կարող է կազմել 45 միլիոն եվրո: