211652_close_icon

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 22-ից 23-ը)

views-count755 դիտում article-date 15:28 23-06-2015
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 22-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 14-ը: Բացահայտվել է գողության`6, խարդախության` 5, մաքսանենգության` 2, յուրացման, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության և հարկերից խուսափման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր