Ամերիկայի Գավաթ-2015. Չիլիի հավաքականը համերգ տվեց. տեսանյութ
Ամերիկայի Գավաթ-2015-ի մրցաշարում տեղի ունեցան A խմբի հանդիպումները:
Մրցաշարի տանտերերը` Չիլիի հավաքականը ջախջախեցին Բոլիվիայի հավաքականին` 5:0 և 7 միավորով խմբում վստահորեն գրավեց 1-ին տեղը: Իսկ ահա Բոլիվիայի հավաքականը` չնայած այս պարտությանը, խմբում անսպասելիորեն գրավեց 2-րդ տեղը, քանի որ խմբի մյուս խաղում Մեքսիկայի հավաքականը 1:2 հաշվով պարտվել էր Էկվադորի հավաքականին:
Արդյունքում Բոլիվիան 4 միավորով մնաց 2-րդ տեղում, Էկվադորը` վաստակեց 3 միավոր և գրավեց 3-րդ տեղը, իսկ Մեքսիկայի հավաքականը 2 միավորով եզրափակեց խումբը:
Ամերիկայի Գավաթ-2015, 3-րդ տուր
Չիլի-Բոլիվիա` 5:0
Գոլերը. Չառլզ Արանգիս` 3, 66, Ալեքսիս Սանչես` 37, Գարի Մեդել`79, Ռոնալդ Ռալդես` 86 (ինքնագոլ):
Մեքսիկա-Էկվադոր` 1:2
Գոլերը. Խիմենես` 64 – Բալանիոս` 26, Վալենսիա` 57