211652_close_icon
views-count1666 դիտում article-date 22:55 19-06-2015

ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի անդամները այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի անդամները ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանի եւ պատվիրակության անդամներ Էլինար Վարդանյանի, Թեւան Պողոսյանի ուղեկցությամբ հունիսի 19-ին այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ մեկ րոպե լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Նրանք եղել են նաեւ Ցեղասպանության թանգարանում:

Նմանատիպ նյութեր