1684 դիտում
18:48 11-05-2016
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Մայիսի 11-ին Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանի ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր են այցելել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամները` Բելգիայի Վալոնիա-Բրյուսել/ֆրանսիական համայնքի խորհրդարանի նախագահ Ֆիլիպ Կուրարի գլխավորությամբ: Խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ հարգել մեկուկես միլիոն սուրբ նահատակների հիշատակը:
Պատվիրակության անդամները եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտում եւ ծանոթացել Օսմանյան կայսրության կողմից կատարված ոճրագործության մասին պատմող փաստավավերագրական նյութերին: Այցի ավարտին Ֆիլիպ Կուրարը գրառում է կատարել հուշամատյանում:
Բելգիայի Վալոնիա-Բրյուսել ֆրանսիական համայնքի խորհրդարանի նախագահը լրագրողներին տված հարցազրույցում ասել է. «Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել, եւ դա անհերքելի է: Ողջ աշխարհը պետք է ճանաչի ու դատապարտի 1915 թվականին
կատարվածը: Հենց այդ անպատժելիությունն է, որ ծնեց նոր ցեղասպանություններ աշխարհում, ինչը դեռ շարունակվում է ԴԱԻՇ-ի կողմից: Միջազգային հանրությունը պետք է ստանձնի այդ պատասխանատվությունը, որպեսզի որեւէ ազգի նկատմամբ այլեւս ցեղասպանություն չիրականացվի»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1309 դիտում
13:16 11-05-2021
Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ի պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
1900 դիտում
22:55 19-06-2015
ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի անդամները այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Այս բաժնից
1372 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
988 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար