211652_close_icon

300-ից ավելի զինվորներ այցելեցին Մատենադարան, Պատմության թանգարան եւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count13743 դիտում article-date 14:04 22-02-2015
Այսօր ՀՀ Պաշտպանության նախարարության Արտաշատում տեղակայված X զորամասի «Կապի» 300-ից ավելի զինծառայողներ այցելեցին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, Հայաստանի Պատմության թանգարան, որից հետո զինվորները պատվո քայլերթով այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ սպայական կազմի հետ 1 րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակն ու ծաղիկներ խոնարհեցին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ամենը կատարվում է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով, որով սպայական անձնակազմը հայրենասիրական դասընթացներ է կատարում զինվորների հետ: Այդ ամենը շարունակական է, եւ նման լայնածավալ միջոցառումներ նախարարի հրամանով տեղի են ունենում հանրապետության բոլոր զորամասերում: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 280+
280+

Նմանատիպ նյութեր