Քրիշտիանու Ռոնալդուն կստեղծի օծանելիքի իր սեփական բուրմունքը
Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն կստեղծի օծանելիքի սեփական բուրմունքը:
Այդ մասին մարզիկը հայտնել է Twitter-ի իր պաշտոնական աքքաունթում: «Ես կթողարկեմ իմ պարֆյումը ամռան վերջից: Հիանալի է, հետևեք նորություններին», - ասել է Ռոնալդուն:
Բացի օծանելիքից, պորտուգալացին արդեն զբաղվում է տղամարդու ներքնաշորերի, հագուստի և կոշկեղենի թողարկմամբ` CR7 (Cristiano Ronaldo 7) բրենդով: Օրինակ, Ռոնալդուի թողարկած անդրավարտիկների գները տատանվում են 17 – 40 եվրո, վերնաշապիկները` 65 – 100 եվրո, իսկ կոշիկները կարելի է ձեռք բերել 79 – 299 եվրոյով: