211652_close_icon
views-count1128 դիտում article-date 14:23 19-06-2015

Թոշակի անցնելուց առաջ վերջին տարիները պաշտոնավարել եմ Հայաստանում. Ռ. Մորել

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հունիսի 19-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Կողմերը զրուցել են դեսպանավարման շրջանում արդյունավետ համագործակցության, ինչպես նաև հետագայում շարունակվելիք ծրագրերի մասին: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին և Գերմանիայի կառավարությանը ձևավորված ամուր համագործակցության համար` այս համատեքստում առանձնացնելով Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ փոխգործակցության լայն շրջանակը: Դեսպանն իր գոհունակությունն է հայտնել Արդարադատության նախարարության և, ընդհանրապես, գործադիր իշխանության հետ արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով երկկողմ համագործակցության մեջ արդարադատության ոլորտի էական նշանակությունը: Ռայներ Մորելը կարևորել է, որ թոշակի անցնելուց առաջ վերջին տարիներին պաշտոնավարել է Հայաստանում, և ի դեմս իրեն ու իր տիկնոջ՝ Հայաստանի երկրպագուներն ավելացել են երկուսով: Հրաժեշտի հանդիպման ավարտին նախարար Հովհաննես Մանուկյանը, ևս մեկ անգամ կարևորելով Ռայներ Մորելի պաշտոնավարման տարիներին իրականացված աշխատանքը, նրան մաղթել է հաջողություններ հետագա բոլոր ձեռնարկումներում

Նմանատիպ նյութեր