211652_close_icon
views-count1325 դիտում article-date 09:00 19-06-2015

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում հունիսի 19-ին շրջանների զգալի մասում, 20-23-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‘ 20-25 մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 19-ին էապես չի փոխվի, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում հունիսի 19-ին գիշերը և երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‘ 15-20 մ/վրկ արագությամբ, 20-23-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր