Վրաստանի նախագահը ներում է շնորհել ջրհեղեղից տուժած բազմազավակ ընտանիքի հորը
                        Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ներում է շնորհել Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղից տուժած բազմազավակ ընտանիքի հորը, հաղորդում է Interfax-ը:
Տեղեկությունը հաստատել է Վրաստանի Արդարադատության նախարարությունը, ինչպես նաև այն, որ թույլտվություն էր տրվել կալանավորին տեսակցելու իր ընտանիքի անդամներին: 
Վրաստանի արդարադատության նախարարն անձամբ է ուղեկցել կալանավորին իր հարազատների մոտ: 
Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ կալանավորն արդեն լքել է բանտը:
Հիշեցնենք, որ ջրհեղեղից զոհերի թիվը հասել է 19-ի: Անհայտ կորած է համարվում 4 մարդ: Այս գիշեր փրկարարները Թբիլիսիի կենդանաբանական այգու տարածքում, խորը ցխակույտի տակից դուսր են բերել երիտասարդ աղջկա դի:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

