Անակնկալ ցուցահանդես՝ Պուշկինի փողոցում
Երիտասարդ քանդակագործ, գեղանկարիչ Անդրանիկ Բաղդասարյանն այսօր անակնկալ է մատուցել երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին:
Պուշկինի 4 հասցեում, որտեղ գտնվում է երիտասարդ արվեստագետի արվեստանոցը, հենց փողոցում Անդրանիկը ցուցադրել է իր վերջին շրջանի ստեղծագործությունները՝ 30 կտավ և 20 քանդակ:
Էքսպրոմտ ցուցահանդեսը ոգևորել է այլ երիտասարդների ևս, ովքեր այս պահին ռոք երաժշությամբ ամբողջացնում են Անդրանիկ Բաղդասարյանի ցուցահանդեսը: