ԱՄՆ-ում հայտնաբերվել է կենդանաբանական այգուց փախած հովազը
ԱՄՆ Ինդիանապոլիս քաղաքի կենդանաբանական այգու աշխատակիցներին հաջողվել է բռնել փախած հովազին, որի պատճառով այցելուները ստիպված էին թաքնվել կենդանաբանական այգու զուգարաններում: Այդպես շարունակվել է կես ժամ:
Այգում արտակարգ իրավիճակ էր հայտարարվել այն բանից հետո, երբ հովազը դուրս էր եկել իր տարածքից: Այգին արդեն վերականգնել է աշխատանքը, տուժածներ չկան: