211652_close_icon
views-count567 դիտում article-date 13:49 17-06-2015

200 մետր խողովակների գողությունը բացահայտվեց

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արմեն Թ.-ին: Անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ պարզվել է, որ նա 2014 թ. մայիսից մինչև ս/թ. մայիսն ընկած ժամանակահատվածում մետաղների ընդունման կետից պարբերաբար գողացել է շուրջ 200 մ երկաթյա խողովակ` պատճառելով 150.000 դրամի նյութական վնաս: Տուժողը նախկինում ոստիկանություն չէր դիմել: Նրանից ընդունվել է հաղորդում: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր