1725 դիտում
22:25 16-06-2015
Հայաստանի և Գերմանիայի միջև համաձայնագիր է ստորագրվել
Հունիսի 16-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը ստորագրել են «2014թ. համար «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային
Հանրապետության միջև ֆինանսական համագործակցության մասին» hամաձայնագիրը: Այն հնարավորություն է տալիս Վերականգնման վարկերի բանկից ստանալ 205 մլն եվրո արտոնյալ վարկավորում և 4,815,869.84 մլն եվրո դրամաշնորհ:
Դրամաշնորհը նախատեսվում է «Բնակտարածքի ֆինանսավորում. 4-րդ փուլ», «Էներգիայի արդյունավետ օգտագործման ծրագիր միկրո, փոքր և միջին ձեռնարկություններում/ՄՓՄՁ», «Դպրոցների էներգասպառման արդյունավետությունը բարձրացնող վերանորոգում», «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում. 2-րդ փուլ» և «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր. 2-րդ փուլ» ծրագրերի իրականացման և համակարգման համար անհրաժեշտ հարակից միջոցառումների անցկացման համար:
Իսկ արտոնյալ վարկը նախատեսվում է «Բնակտարածքի ֆինանսավորում. 4-րդ փուլ», «Էներգիայի արդյունավետ օգտագործման ծրագիր ՄՓՄՁ-ում», «Դպրոցների էներգասպառման արդյունավետությունը բարձրացնող վերանորոգում», «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում. 2-րդ փուլ» և «Կովկասի էներգետիկ միություն. 3-րդ փուլ (Հայաստան-Վրաստան բարձրավոլտ հոսանքահաղորդման գիծ, ենթակայաններ)» ծրագրերի համար:
Նմանատիպ նյութեր
1107 դիտում
16:26 10-03-2014
Հայաստանի և Սերբիայի միջև ստորագրվել է կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագիր
1118 դիտում
15:52 16-04-2014
Հայաստանի երիտասարդական և Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամների միջև համաձայնագիր է ստորագրվել
Այս բաժնից
1141 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1180 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
904 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան