211652_close_icon
views-count575 դիտում article-date 16:17 16-06-2015

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 15-ից 16-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 15-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության և սպանության փորձի 1-ական դեպք: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 18 դեպքից բացահայտվել է 17-ը: Բացահայտվել է գողության` 4, խարդախության` 5, յուրացման 1 և դրամանենգության 2 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր