Երևանում այսօր պաշտոնապես մեկնարկում է «Երևան Սիթի Տուր»-ի հերթական տարեշրջանը
Հունիսի 16-ին` ժամը 18:00-ին, Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակից կմեկնարկի «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային ծրագրի հերթական՝ 4-րդ տարեշրջանը:
Տարեշրջանի բացմանը հրավիրվել են հայտնի արվեստագետներ, դերասաններ, երգիչ-երգչուհիներ, զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներ և «Երևան Սիթի Տուր» ծրագրի հետ համագործակցող բազմաթիվ այլ անձինք:
Տարեշրջանի բացման արարողությանը կհաջորդի 30 րոպեանոց պրոմո-տուրը, որի շրջանակում հյուրերը կստանան գեղեցիկ հուշանվերներ:
«Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային երթուղու կանոնավոր աշխատանքը կմեկնարկի հունիսի 17-ից:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]