Ռուս լեռնագնացն առաջին անգամ վայրէջք է կատարել գործող հրաբխի գագաթին
Ռուս լեռնագնաց Իվան Մալախովը պատմության մեջ առաջին անգամ վայրէջք է կատարել գործող՝ Կամչատկայի Մուտնովսկի հրաբխի խառնարանի վրա:
Չնայած վտանգին, որ մարզիկը կարող էր ընկնել լավայով եռացող «կաթսայի» մեջ, նա հաջողությամբ է իրականացրել վայրէջքը՝ Ми-8 ուղղաթիռի օգնությամբ:
Նշենք, որ Մուտնովսկի հրաբուխը գտնվում է ծովի մակարդակից 2 322 մետր բարձրության վրա:


