Կանադացի լեռնագնացն առաջին անգամ նվաճել է սառած Նիագարայի ջրվեժը. տեսանյութ
Հայտնի կանադացի լեռնագնաց Ուիլ Գադը առաջին անգամ բարձրացել է Կանադայում գտնվող անոմալ ցածր ջերմաստիճանից սառած Նիագարայի ջրվեժի հսկայական պատի վրայով:
47-ամյա լեռնագնացը մասնագիտացել է սառած ջրվեժների և սառցաբեկորների նվաճումով: Նա ճանապարհորդում է ողջ աշխարհով՝ փնտրելով նոր դժվար և անհաղթահարելի բարձունքներ, սակայն երբեք չի մտածել, որ կարող է նվաճել այս հսկայական ջրվեժը: