1687 դիտում
22:06 12-06-2015
Կկայանա ըմբշամարտի ձևերից առաջին աշխարհի չեմպիոն Գառնիկ Հովհաննիսյանի 20-րդ ավանդական հուշամրցաշարը
2015թ հունիսի 14-ին Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ու Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը «ՄԻԿԱ» մարզապալատում կանցկացնեն Հայաստանից՝ ըմբշամարտի ձևերից առաջին աշխարհի չեմպիոն Գառնիկ Հովհաննիսյանի 20-րդ ավանդական հուշամրցաշարը, որին կմասնակցեն ուժեղագույն սամբիստներ ՀՀ մարզերից, Երևանից, Արցախից:
Նշենք, որ Գառնիկ Հովհաննիսյանը սամբոյի աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է Մադրիդում` 1981թվականին: Փաստենք, որ մինչ այդ մեր մարզիկները ըմբշամարտի ձևերից և ոչ մեկում նման բարձր հաջողության չէին հասել:
1983-95 թթ Գ. Հովհաննիսյանն աշխատել է Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում որպես սամբոյի բաժանմումքի ավագ մարզիչ: Արցախյան շարժման տարիներին`1989-1994թթ., մի շարք անվանի մարզիկների հետ ապահովել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նստաշրջաններին մասնակցող ՀԽՍՀ և ԼՂԻՄ պատգամավորների անվտանգությունը
Մոսկվայում, ուղեկցել` հասարակական-քաղաքական գործիչների, իրականացրել` հատուկ նշանակության բեռների տեղափոխում:
Անվանի մարզիկը պատահարի զոհ է դարձել 1995-ին: Հաջորդ տարվանից Հայաստանի սամբոյի ֆեդերացիան անցկացնում է
Գառնիկ Հովհաննիսյանի հուշամրցաշարը:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա
Նմանատիպ նյութեր
1904 դիտում
12:59 14-06-2015
Մեկնարկեց Գառնիկ Հովհաննիսյանի 20-րդ հուշամրցաշարը
1645 դիտում
20:38 12-11-2014
Ավարտվել է Զորավար Անդրանիկին նվիրված հունա-հռոմեական ըմբշամարտի ավանդական միջազգային հուշամրցաշարը
Այս բաժնից
901 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին