Բրիտանացիների 55 տոկոսը կողմ է արտահայտվել ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի մնալուն
Ինչպես տեղեկացնում է «gordonua.com»-ը` հղում անելով «Le Figaro»-ին, «Pew Research» հետազոտական կենտրոնի տվյալներով, բրիտանացիների կարծիքը Եվրոպայի վերաբերյալ զգալիորեն բարելավվել է հանրաքվեից առաջ, որի անցկացումը ծրագրվում է մինչ 2017 թ.։
Այսպես, բրիտանացիների 55 տոկոսը կողմ է արտահայտվել ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի մնալուն, ինչը 9 կետով ավելի է երկամյա վաղեմության ցուցանիշներից։
Այս պահին ԵՄ-ից դուրս գալ ցանկանում է միայն երկրի բնակչության 36 տոկոսը։ 2 տարի առաջ ցուցանիշը 46 տոկոս էր։ Բրիտանացիների 51 տոկոսը դրական կարծիք ունի Եվրոպայի մասին: