Կավանին ներողություն է խնդրել Ջամայկայի ժողովրդից. տեսանյութ
Ուրուգվայի հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին Ամերիկայի Գավաթի խաղարկության մեկնարկային հանդիպման նախօրեին կայացած մամուլի ասուլիսում Ջամայկային անվանել է աֆրիկյան երկիր:
«Մենք պետք է հարգենք Ջամայկային: Բոլոր աֆրիկյան երկրների պես, նրանց հիմնական ուժը ֆիզիկական պատրաստվածությունն է: Մենք չենք կարող նրանց թերագնահատել», ասել է ուրուգվայցին:
Ավելի ուշ Կավանին ներողություն է խնդրել իր խոսքերի համար. «Ցանկանում եմ ներողություն խնդրել Ջամայկայի ժողովրդից: Ես մտքումս համեմատեցի Ջամայկայի հավաքականի և աֆրիկյան երկրների միջև խաղաոճերը: Ճշմարտությունն այն է, որ ես արտահայտեցի այդ համեմատության միայն կեսը, դրա համար էլ այդպես անհաջող բան ստացվեց և սխալ ընկալվեց:
Խորապես ցավում եմ: Հուսով եմ, որ այս ամենը հումորով կընդունվի», իր տվիտերի էջում գրել է Կավանին:
Նշենք, որ Ջամայկան, որի բնակչության մեծ մասը սևամորթներ են, գտնվում է Կարիբյան ավազանում, Կենտրոնական Ամերիկյայի մոտ:
Ամերիկայի Գավաթի Ուրուգվայ-Ջամայկա հանդիպումը կկայանա հունիսի 13-ին՝ Երեւանի ժամանակով 23:00-ին: