ԱՄՆ Մասաչուսեթսում Jeep Cherokee ամենագնացը մխրճվել է մարդկանց խմբի մեջ. կա 2 զոհ, ավելի քան 10 վիրավոր
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում ընթացող ավտոմեքենաների բացօթյա աճուրդի ժամանակ Jeep Cherokee ամենագնացը մխրճվել է մարդկանց խմբի մեջ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ըստ տեղի NECN հեռուսատաալիքի՝ միջադեպի հետևանքով կա 2 զոհ, ավելի քան 10 մարդ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են:
Ըստ նախնական տեղեկությունների՝ մեքենայի ղեկին եղել է տարեց տղամարդ, ով մարդկանց խմբի մեջ մխրճվելուց հետո տրանսպորտային միջոցով բախվել է հարևանությամբ գտնվող կառույցի պատին:
Ականատեսները նշում են նաև, որ վարորդը միտումնավոր չի արել դա:
Այս պահին հայտնի է, որ վիրավորներից 6-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: