Հունիսի 10-ին, ժամը 10.51-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բանդիվան գյուղի 14-րդ փողոցի թիվ 15 տան բակում օձ է նկատվել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: