Փրկարարները տան մոտակայքում հայտնաբերված օձը տեղափոխեցին անվտանգ վայր
                        Հունիսի 22-ին, ժամը 13.03-ին ահազանգ է ստացվելն, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Աշոտավան թաղամասի թիվ 41 տան մոտակայքում օձ է նկատվել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

