211652_close_icon
views-count742 դիտում article-date 14:52 09-06-2015

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 8-ից 9-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 8-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 18 դեպքից բացահայտվել է 17-ը: Բացահայտվել է գողության` 7, խարդախության` 6, յուրացման 3 և խուլիգանության 2 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր