844 դիտում
22:04 08-06-2015
Քաղաքապետարանի կողմից աջակցություն է ստացել սիրիահայ ավելի քան 700 ընտանիք
Երևանի քաղաքապետարանի կողմից սիրիահայ երեխաներին, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերվող աջակցության վերաբերյալ քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ ընդհանուր առմամբ համապատասխան աջակցություն է տրամադրվել սիրիահայ 700 ընտանիքի: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է անօթևանների աջակցության ծրագիրը: Տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում կացարան է տեղափոխվել 73 անօթևան:
Քաղաքապետը հանձնարարել է շարունակել երկու ուղղություններով իրականացվող աշխատանքները և հնարավորության սահմանում առավել ակտիվացնել դրանք:
Հանձնարարվել է համապատասխան աշխատանքներ տանել նաև երևանաբնակ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների՝ ՀՀ կառավարության ծրագրով մարզաառողջարանային ճամբարներում 3 հերթափոխով հանգստի կազմակերպման ուղղությամբ: Պատասխանատուներին հանձնարարվել է պարբերաբար այցելել ճամբարներ և տեղերում ծանոթանալ երեխաների հանգստի կազմակերպման պայմաններին:
Նմանատիպ նյութեր
2640 դիտում
13:45 04-04-2017
2016 թ-ին 10.635 կարիքավոր ընտանիք ստացել է պարենային աջակցություն. Երևանի քաղաքապետարան
9566 դիտում
10:50 09-10-2016
Այս գիշեր շփման գծում հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց
Այս բաժնից
1108 դիտում
23:11 09-01-2025
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող հոխորտանքներին․ Արտակ Զաքարյան
904 դիտում
22:59 09-01-2025
Անհատական շարժունակության միջոցներով երթևեկությանը ներկայացվող պահանջների խախտման դեպքում տուգանք կնշանակվի