211652_close_icon

Ստեփանծմինդա - Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

views-count11247 դիտում article-date 10:26 07-06-2015
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 7-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար եղանակային վատ պայմանների պատճառով:

Նմանատիպ նյութեր