211652_close_icon
views-count1173 դիտում article-date 22:03 06-06-2015

«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի նախաշեմին Մյունխենում հակագլոբալիստների զանգավածային բողոքի ցույցեր են անցել

Օրերս բավարական Էլմաու դղյակում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի նախաշեմին Մյունխենում հակագլոբալիստների զանգավածային բողոքի ցույցեր են անցել, որոնք հակառակ իշխանությունների մտահոգությունների, խաղաղ բնույթ են կրել: Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն` հղում անելով «Deutsche Welle»-ին, քաղաքի փողոցներ է դուրս եկել մոտ 40 հազար մարդ, նրանց ուղեկցել է ավելի քան 3 հազար ոստիկան: Սպասված բախումները տեղի չեն ունեցել, և ոստիկաններն էլ ջրցան կիրառելու փոխարեն ցուցարարների վրա ջուր են լցրել` միայն հովացնելու նպատակով: Հանրահավաքին ելույթ ունեցող քաղաքական գործիչները կտրուկ քննադատության էին ենթարկում ԵՄ և ԱՄՆ միջև ազատ առևտրի գոտու ստեղծման պլանները:

Նմանատիպ նյութեր