211652_close_icon
views-count8671 դիտում article-date 12:16 07-07-2017

Նավալնու աջակիցները պատրաստվում են զանգավածային միջոցառումներ անցկացնել հուլիսի 8-ին. «Ամերիկայի ձայն»

Հուլիսի 8-ին՝ առաջիկա շաբաթ օրը, արդեն 25 օր կալանավայրում գտնվող ռուս ընդդիմադիր ակտիվիստ Ալեքսեյ Նավալնու աջակիցները նախատեսում են մի շարք միջոցառումներ իրականացնել: Հինգշաբթի օրը Մոսկվայում խուզարկության են ենթարկել ընդդիմադիր ակտիվիստ, Կրեմլի ամենասուր քննադատ Ալեքսեյ Նավալնու նախընտրական շտաբը: Ակտիվիստների հաղորդմամբ՝ ոստիկանությունը բռնագրավել է շտաբում գտնվող քարոզչական նյութերը: Նավալնին, ով վերջին ամիսներին Մոսկվայում կազմակերպել էր երկու ամենամարդաշատ հակաիշխանական բողոքի ցույցերը, արդեն 25-րդ օրն է, որ գտնվում կալանավայրում՝ հանրային հավաքների և ցույցերի մասին օրենքը բազմիցս խախտելու մեղադրանքով: Նավալնին բանտից ազատ կարձակվի ուրբաթ օրը՝ հուլիսի 8-ին: Հիշեցնենք, որ քաղաքացիական ակտիվիստ, բլոգեր Ալեքսեյ Նավալնին ավելի վաղ հայտարարել էր, որ մտադրված է մասնակցել Ռուսաստանի 2018 թվականի մարտին կայանալիք նախագահական ընտրություններին, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեր հաստատել նրա թեկնածությունը՝ իր նախկին «Աջ ուժերի միություն» կուսակցության միջոցների յուրացման մեղադրանքների պատճառով: Ակտիվիստը նշել էր, իր դեմ ներկայացված մեղադրանքներն անհիմն են ու պայմանավորված են զուտ քաղաքական շարժառիթներով: Առաջիկա շաբաթ օրը՝ հուլիսի 8-ին, Ալեքսեյ Նավալնու աջակիցները պատրաստվում են մի շարք միջոցառումների, որի ընթացքում նախատեսում են տարածել իրենց նախընտրական շաբաթաթերթի առաջին համարը՝ 5 մլն օրինակով: Նրանք պնդում են, որ ոչ մի խոչընդոտ իրենց չի ստիպի չեղարկել շաբաթ օրվա միջոցառումները: «Ինչ էլ, որ լինի, մեզ ոչինչ հետ չի կանգնեցնի», - ասել է Նավալնու ընկեր Նիկոլայ Լյասկինը:

Նմանատիպ նյութեր