Ճապոնիայի կառավարությունը պաշտոնապես հայտարարել է G7-ի հերթական գագաթնաժողովի անցկացման օրը՝ այն տեղի կունենա 2016 թվականի մայիսի 26-27-ը՝ Ճապոնիայում, հաղորդում է Interfax-ը:
Ճապոնական կառավարության գլխավոր քարտուղար Յոսիխիձե Սուգան լրագրողների հետ հանդիպմանը ասել է, որ դեռևս հայտնի չէ՝ կուղարկվի՞ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գագաթնաժողովին մասնակցելու հրավերք, թե ոչ:
Ամենայն հավանականությամբ օրակարգում դրված կլինի ուկրաինական ճգնաժամի հարցը, սակայն Ճապոնիան ցանկանում է, որպեսզի ավելի մեծ ուշադրություն դարձվի ասիական տարածաշրջանում անվտանգության խնդիրների վրա: