Աշխարհում ավտոմոբիլների ամենաթանկ հավաքածուն, որում ընդգրկված է 23 բացառիկ մեքենա, կհանվի վաճառքի
Աշխարհում ավտոմոբիլների ամենաթանկ հավաքածուն, որում ընդգրկված են 23 բացառիկ մեքենաներ, կհանվի վաճառքի «Sotheby's» աճուրդի տան կողմից այս տարվա օգոստոսին:
Ինչպես տեղեկացնում է «interfax.ru»-ն` հղում անելով «Gear Patrol» պարբերականին, դեռևս հայտնի է միայն մի քանի ավտոմոբիլների մասին, որոնք հանվելու են վաճառքի, սակայն միայն այդ տեղեկություններից պարզ է դառնում, որ հավաքածում իրեն հավասարը չունի աշխարհում:
Հավաքածուի արժեքը նախնական գնահատականներով կազմում է ռեկորդային 65 մլն դոլար: