211652_close_icon
views-count1135 դիտում article-date 11:34 06-06-2015

Թուրքիայում այսօր «լռության օր» է

Թուրքիայում վաղը՝ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ այսօր «լռության օր» է հայտարարվել: Քաղաքական կուսակցություններին արգելված է որևէ նախընտրական քարոզչություն իրականացնել երկրում: Ընտրապայքարին մասնակցելու է 20 կուսակցություն, իսկ քվեարկելու հնարավորություն ունի 53 մլն 765 հազար 231 մարդ: Մրցապայքարը հիմնականում ծավալվելու է նախագահ Էրդողանի ղեկավարած, իշխող «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր քրդամետ Ժողովրդահանրապետական կուսակցությունների միջև: Եթե Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը, որը նույնպես մասնակցում է ընտրություններին, հաջողվի մտնել խորհրդարան, ապա իշխող կուսակցությունը ստիպված կլինի ձևավորել կոալիցիոն կառավարություն:

Նմանատիպ նյութեր