1088 դիտում
12:39 05-06-2015
Մայրաքաղաքի սրտում «Երևանյան ամառ» միջոցառումների շրջանակում անցկացվեց ազգային տարազների ցուցադրություն. լուսանկարներ
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացվող «Երևանյան ամառ» միջոցառումների շրջանակում Ազգային պատկերասրահի կամարակապ նախասրահում տեղի է ունեցել Արամ Նիկոլյանի նոր՝ «Ուրֆա. վերածնված արժեքներ» հավաքածուի ցուցադրությունը:
Ազգային մշակութի ինքնատիպությունն ու խառնվածքն արտահայտող մասնիկներով ստեղծած նմուշները լրացվել են Ուրֆայի ոսկեթել և արծաթաթել ասեղնագործություններով: 36 կտոր հագուստից բաղկացած ցուցադրությանն առանձնահատուկ ուշադրության են արժանացել երևանյան տարազների հիմքով կարված զգեստները: Երեկոյի ընթացքում ներկայացվել են նաև Տերյան մշակութային կենտրոնի վերականգնած տարազները:
Արամ Նիկոլյանի խոսքով՝ ցուցահանդեսի գլխավոր նպատակը ազգային հագուստը նոր մոտեցումներով, նաև առօրյա կյանքում կիրառելի դարձնելն է:
«Երևանի քաղաքապետարանի հետ այս նախաձեռնությունը կարևոր եմ համարում մայրաքաղաքի մշակութային ամառային առօրյան առավել հետաքրքիր ու հագեցած դարձնելու առումով: Շնորհակալ եմ ընձեռված հնարավորության համար ու վստահ, որ մեր համագործակցությունը լինելու է շարունակական», - նշել է դիզայները:
Ցուցադրությանը ծանոթանալու հնարավորություն են ունեցել նաև Հանրապետության հրապարակում հավաքված երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
18929 դիտում
16:50 22-08-2017
«Երևանյան ամառ 2017». մայրաքաղաքում կայացավ «Մարզական ամառ» մոտոկրոսի առաջնությունը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
8850 դիտում
20:57 24-06-2017
«Երևանյան ամառ 2017». «Երևանյան գեղանկար»-ում ստեղծվեց «Երևանյան տարեգրություն» աբստրակտ կտավը
Այս բաժնից
598 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
901 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1936 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է