Հրդեհ Ջանիբեկյան փողոցում
                        Հունիսի 4-ին, ժամը 19.21-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ջանիբեկյան փողոցի տներից մեկում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջանիբեկյան փողոցի տներից մեկի բակում գտնվող խորդանոցում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.37-ին, մարվել` 19.47-ին: Այրվել են խորդանոցի փայտյա կառուցատարրերը` 6 քմ, և տնտեսական իրեր:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

