Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 3-ից 4-ը)
                        Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 12-ը, խարդախության  5 դեպքից` 4-ը:
Բացահայտվել է գողության` 15, կողոպուտի, շորթման և խուլիգանության 1-ական դեպք: 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 4, մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
[i]ՀՀ  ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

