211652_close_icon
views-count764 դիտում article-date 12:21 04-06-2015

Հարկադիր կատարողը պաշտոնեական անփութություն է կատարել

ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային բաժնի հարկադիր կատարողը, դրսևորելով անփույթ վերաբերմունք իր ծառայության նկատմամբ և ոչ պատշաճ կատարելով իր պարտականությունները, Յուրի Մ.-ից տեղեկացված լինելով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից լրացված կատարողական թերթի կրկնակի նմուշի կեղծված լինելու մասին, հարուցել է կատարողական վարույթ, որի հետևանքով Յուրի Մ.-ի շահերին անզգուշությամբ պատճառվել է էական վնաս՝ խախտվել է սահմանադրությամբ նախատեսված նրա գույքի նկատմամբ սեփականության իրավունքը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ըստ քննչական ենթակայության քննության ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Նախաքննությունը շարունակվում է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր