Սպանվել է «Իսլամական պետության», այսպես կոչված, արտգործնախարարը
Սիրիական բանակը նախօրեին ձեռնարկած գրոհի արդյունքում ոչնչացրել է ԻՊ առաջնորդներից մեկին՝ Մուհամմեդ Ղալաբ-ալ-Մուղեյրային: Այս մասին հայտնել է իրանական Al-Alam հեռուստաալիքը՝ հղում անելով իր իրազեկ աղբյուրին:
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ղալաբ-ալ-Մուղեյրան, ով հայտնի էր՝ որպես ԻՊ արտգործնախարար, սպանվել է երկրի հյուսիս-արևելյան Էլ-Հասակա նահանգում:
Նույն օրը ԻՊ-ը մեծ գրոհ էր իրականացրել Իրաքում, ինչից հետո միջազգային կոալիցիոն ուժերի 20 անդամ երկրների ներկայացուցիչներ արտահերթ նիստ են կազմակերպել, որում քննարկվել է իսլամիստներին դիմակայելու ռազմավարությունը, սակայն նրանց ոչնչացնելու շուրջ ընդհանուր հայտարարի չեն եկել հենց կոալիցիայի ներսում առկա տարաձայնությունների պատճառով: