Բաքուն հիմա էլ, իր այսպես կոչված, սև ցուցակ է գցել ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Էվանսին
Ադրբեջանի արտգործնախարարությունը իր, այսպես կոչված, սև ցուցակ է ներառել ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Էվանսին՝ ինչպես Բաքվի ձևակերպումն է ՝ Ադրբեջանի գրավյալ տարածքներ ապօրինի այցելության համար: Այս մասին հաղորդում է [url=http://haqqin.az/news/74037]haqqin.az[/url]-ը:
Ադրբեջանի ԱԳՆ –ն սա որակել է հերթական սադրանք, որն իրականացվել է, իբր, ԱՄՆ-ում հայկական լոբբիի ազդեցության տակ և, իբր, որոշակի ֆինանսական շահագրգռվածությունից ելնելով:
Նաև պաշտոնական Բաքուն հայտնել է, թե Էվանսի այցն ապակայունացնող է՝ ներկայիս զգայուն պայմաններում:
Բաքուն ոչ միայն մեղադրում է ամերիկացի դիվանագետին հայաստանամետ դիրքորոշում ունենալու մեջ, այլև ոչ ավել, ոչ պակաս՝ պաշտոնական դիրքի չարաշահման մեջ՝ իր դիվանագիտական լիազորությունների շրջանում: