4696 դիտում
18:09 07-06-2016
Այսպես կոչված` Վիզայի կենտրոնում մեր քաղաքացիներն անցնում են Գողգոթա. Ն. Զոհրաբյան
Այսպես կոչված` Վիզայի կենտրոնում մեր քաղաքացիներից մի «սկրեպ» ամրացնելու համար գանձվում է մոտ 12.000 դրամ: Այս մասին այսօր Աժ-ում հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը` ասելով. «սկրեպի գինը` 12 000 դրամ»:
Նա նշեց, որ իրեն` որպես ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի դիմել են ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ:
«Այս խնդրին, մենք` որպես ԱԺ պատգամավորներ, չենք առնչվում: Այն ՀՀ քաղաքացիները, որոնք այս շրջանում ցանկանում են մեկնել հանգստանելու անցնում են մի Գողգոթա, նվաստացուցիչ պրոցես` վիզայի թույլտվություն ստանալու համար»,-հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
Նա առաջարկեց հասկանալ, որ այդ մոդելը չի աշխատում, արդյունքում` մարդիկ, գետտոյի նման, ներառյալ ծծկեր երեխաները, մի քանի ժամ կանգնում են հերթի, կամ Գողգոթա են անցնում:
Նա հիշեցրեց, որ իրականում այդ մոդելը ներմուծվել էր մարդկանց կյանքը հեշտացնելու համար, բայց այդ Գողգոթայից հետո էլ մարդիկ նույն «ռիտուալը» անցնում են դեսպանատներում:
«Մենք իրենց քաղաքացիների հետ էդպես չենք վարվում»,- ավելացրեց ԲՀԿ խմբակցության ղեկավարը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»