1052 դիտում
18:51 03-06-2015
ԼՂՀ ԱԺ 2 հանձնաժողովներ համատեղ նիստ են գումարել
Հունիսի 3-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի եւ ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին համապատասխան հանձնաժողովների նախագահներ Արմեն Սարգսյանը եւ Ռուսլան Իսրայելյանը:
Նիստի օրակարգում ԼՂՀ կրթության եւ գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունների, ԿԱ սպորտի պետական կոմիտեի 2014 թվականի պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության քննարկումներն էին։
ԿԳ նախարար Սլավա Ասրյանի հաղորդմամբ գերատեսչությանը հատկացված գումարը կազմել է 12 մլրդ 432 մլն 151.7 հազ. դրամ, կատարողականը` 12 մլրդ 931 մլն 749 հազ. դրամ կամ 96 %:
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի տեղեկացմամբ պետական բյուջեով հաստատված պլանը կազմել է 973.754 հազար դրամ, ճշտված պլանը` 1 մլն 94 հազար դրամ, կատարողականը՝ 1 մլրդ 75 մլն 963 հազար դրամ կամ 98.3%:
ԼՂՀ ԿԱ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանի հաղորդմամբ 2014 թ. ճշտված պլանով կոմիտեին հատկացված 523 մլն 449 հազ. դրամի դիմաց ծախսերը կազմել են 504 մլն 105 հազար դրամ կամ 96.4%:
Այնուհետեւ զեկուցողները լրացուցիչ պարզաբանումներ են տվել առանձին ոլորտների հետ կապված պատգամավորների բարձրացրած հարցերին:
Համատեղ նիստին ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխնախագահ Վահրամ Բալայանը, ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Նվեր Բաղդասարյանը:
Նմանատիպ նյութեր
1192 դիտում
18:25 28-11-2023
Թուրքիան և Հունաստանը ցամաքային փոխադրումների համատեղ հանձնաժողովի նիստ են գումարել
1249 դիտում
17:52 27-05-2015
ՀՀ կառավարությունը որոշել է հանրապետական և մարզային զորակոչային հանձնաժողովներ ստեղծել
Այս բաժնից
625 դիտում
11:03 05-01-2025
Ադրբեջանական ինքնաթիռի «սև արկղերի» տվյալների վերլուծությունը կիրականացվի «սեղմ ժամկետում»
904 դիտում
22:00 04-01-2025
Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարարները քննարկել են օրակարգային հարցեր
991 դիտում
19:46 04-01-2025
Սև ծովում թափված մազութի պատճառով Սևաստոպոլում արտակարգ իրավիճակ է հայտարարվել