211652_close_icon
views-count44471 դիտում article-date 09:22 03-06-2015

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևան քաղաքի Ռոստովյան-Աթոյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որը տրամադրել է [url=https://www.facebook.com/pages/Security-Dream-Co-LTD/260488774022240?fref=ts]Security Dream[/url] ընկերությունը, որում երևում է, թե ինչպես է երեկ՝ հունիսի 2-ին, Երևան քաղաքի Ռոստովյան-Աթոյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցել Ford Transit-ի և Renault-ի բախումը, ինչի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ 47-ամյա Սուսաննա Խաչատրյանը գիտակցության չգալով՝ մահացել էր, իսկ 2 հոգի մինչև այս պահը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/02/54974/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 2-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:10-ի սահմաններում Ռոստովյան-Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել էին 33-ամյա Հովհաննես Սարգսյանի վարած Ford Transit մակնիշի 23 ՍՏ 344 համարանիշի և 62-ամյա Վալերի Մնացականյանի վարած Renault մակնիշի Լ 3121 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Renault-ն դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրական սյանն ու կողաշրջվել: Վթարի հետևանքով ավտոմեքենաների վարորդներն ու Renault-ի ուղևորուհիներ՝ Երևանի բնակիչ, 47-ամյա Սուսաննա Խաչատրյանն ու Արմավիրի մարզի բնակիչ, 32-ամյա Արմենուհի Ալեքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր էր ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ինչպես նաև թիվ 15 փրկարարական ջոկատը: Մինչ հրշեջների ժամանումը՝ Renault մակնիշի ավտոմեքենան դարձի էին բերել և միջից դուրս բերել Ս. Խաչատրյանին և օպերատիվորեն ժամանած շտապ օգնության բրիգադը նրան տեղափոխել էր հիվանդանոց: Ժամանած փրկարարները հատուկ տեխնիկայի գործադրմամբ նոր միայն կարողացել էին Renault-ի վարորդին ու մյուս ուղևորուհուն դուրս բերել մեքենայից: Հիվանդանոցում Ս. Խաչատրյանը, գիտակցության չգալով` մահացել էր, իսկ Վ. Մնացականյանն ու Ա. Ալեքյանը գտնվում էին ծայրահեղ ծանր վիճակում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր