211652_close_icon

Արցախի զինված ուժերում մեկնարկել են համաբանակային շտաբային զորավարժություններ

views-count1438 դիտում article-date 20:04 02-06-2015
Արցախի զինված ուժերում հունիսի 1-ից մեկնարկել են համաբանակային շտաբային զորավարժություններ, որին մասնակցում են ՊԲ վարչությունը, միավորումների, զորամասերի և գումարտակների հրամանատարական կազմը, շտաբներն ու ղեկավարման մարմինները: Զորավարժության նպատակն է կատարելագործել զինված ուժերի ղեկավարման համակարգը, հրամանատարների ու շտաբների գործնական ունակությունները, դրանց պատրաստության և փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև բարձրացնել բոլոր օղակի ղեկավարման մարմինների մարտավարամասնագիտական կարողություններն ու բարոյահոգեբանական հատկանիշները, դաշտային վարժվածության մակարդակը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր